Ֆրանսիայում 160-ից ավելի լցակայաններ են փակված վառելիքի պակասի պատճառով
Ավելի քան 160 լցակայաններ են փակված՝ «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով: Դեկտեմբերի 4-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ֆրանսիայի նավթարդյունաբերողների միությունում:
«Վերջին տվյալների համաձայն՝ փակ է 162 ավտոլցավորման կայան, եւս 268 կայան աշխատում է ընդհատումներով»,- նշել են մասնագիտական միավորումում: Առանձնապես սուր իրավիճակ է ստեղծվել երկրի արեւմուտքում՝ Բրետանի տարածաշրջանում, եւ Ֆրանսիայի հարավ – արեւելքում, նշել են միությունում:
Ավտոլցավորման կայաններում վառելիքի պակասը ծագել է «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների պատճառով, որոնք պիկետներ են կարգել նավթապահեստների մատույցներում: Երկրի հարավում բենզինաբաշխիչ սյունակներում վառելիքի պակասության պատճառով բազմակիլոմետրանոց խցանումներ են գոյացել Իսպանիայի հետ Ֆրանսիայի սահմանին:
Ֆինիստերի (Բրետանի տարածաշրջան) պրեֆեկտ Պասկալ Լելարժի խոսքով՝ «դեպարտամենտում վառելիքի գնման սահմանափակումներ են մտցվել»: