Բաժիններ՝

Դոնալդ Թրամփն այցելել է Կապիտոլիում՝ հարգելու Ջորջ Բուշ Ավագի հիշատակը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան դեկտեմբերի 3-ի երեկոյան Վաշինգտոնում այցելել են Կապիտոլիումի շենք՝ հարգելու նոյեմբերի 30-ին կյանքի 95-րդ տարում վախճանված նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիշատակը։

Ինչպես նշել է Սպիտակ տանը կից լրագրողների միավորումը, այցը պլանավորված չէր, այսինքն՝ նշված չէր նախագահի օրվա գրաֆիկում: Այցը կարճատեւ էր, Թրամփը ոչ մի ճառ չի արտասանել, այլ պարզապես պատիվ է տվել՝ կանգնելով հանգուցյալի դագաղի առջեւ:

ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի դիով դագաղը Վաշինգտոնի ժամանակով դեկտեմբերի 3-ի երեկոյան բերել են Կապիտոլիումի Ռոտոնդ: Ավելի վաղ նրան հարգանքներ մատուցելով ճանապարհել են Հյուսթոնից (Տեխաս), որտեղ վերջին տարիներին ապրում էր նախկին նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս