
ՆԱՏՕ-ին երկխոսություն է անհրաժեշտ Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է, նույնիսկ եթե կողմերի հարաբերությունները չբարելավվեն տեսանելի ապագայում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի՝ դեկտեմբերի 4 – 5-ն արտաքին գործերի ղեկավարների մակարդակով նիստի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում:
«Նույնիսկ եթե դուք չեք հավատում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը տեսանելի ապագայում, նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է: Այն հարկավոր է վտանգավոր միջադեպերից խուսափելու համար, այլապես իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ դառնալ շատ վտանգավոր»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: