Բաժիններ՝

Ձմռան համար ռեկորդային ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայում

Ձմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում: Այդ մասինշ հայտնել է NHK հեռուստաընկերությունը: Դեկտեմբերի առաջին օրերին Տոկիոյում սովորական ջերմաստիճանը +10 է: Մի քանի շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է +25 աստիճանը: Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը հասել է +26.5 աստիճանի, ավելի հյուսիս ընկած Սիմանեում եւ Ֆուկուոկայում՝ +25 աստիճանի նշագծին:

Դեկտեմբերի 4-ին շատ տաք է Տոկիոյում: Ցերեկը գրեթե չեք հանդիպի վերնահագուստով մարդկանց, ոմանք նույնիսկ հանում են բաճկոնները եւ մնում վերնաշապիկով: Կեսօրին Ճապոնիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը կազմել է +22 աստիճան: Նույնիսկ Ճապոնիայի ամենահյուսիսային կղզում՝ Հոկայդոյում, երեքշաբթի +16 աստիճան է:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ հնարավոր են ամպրոպ ու մրրկասյուներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31