Բաժիններ՝

«ԱՄՆ-ը չի կարողանա կանգնեցնել իրանական նավթի արտահանումը». Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Թեհրանը զրկվի իր ածխաջրածիններն արտաքին շուկաներին մատակարարելու հնարավորությունից: Այդ մասին, ինչպես հայտնել է Tasnim գործակալությունը, դեկտեմբերի 4-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«ԱՄՆ-ը չի կարողանա կանգնեցնել իրանական նավթի արտահանումը եւ պետք է գիտենա, որ իրանական վառելիքի վաճառքին խոչընդոտելու դեպքում ընդհանրապես նավթ չի արտահանվի Պարսից ծոցից»,- ասել է Ռոուհանին:

Ինչպես դեկտեմբերի 3-ին իր կայքում հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնատարներին, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ John C. Stennis ատոմային ավիակրի գլխավորությամբ, առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին:

Նրա տվյալներով՝ ամերիկյան նավերի մուտքն առաջին նման գործողությունը կլինի Պարսից ծոցում վերջին ութ ամսվա ընթացքում: John C. Stennis-ը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում գտնվելու է երկու ամիս եւ այդ ժամանակի մեծ մասի ընթացքում նավարկելու ծոցի գոտում: Ամերիկյան ավիակրի ներկայությունը «որոշակիորեն կապահովի դրական տարբերությունը» ուժերի դասավորության մեջ ի դեպս այդ ջրերում Իրանի թշնամական գործողությունների, պարզաբանել է Պենտագոնում թերթի աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս