Բաժիններ՝

«Մենք վաճառում ենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոցից օգտվել են կոռուպցիոներ քաղաքական գործիչները». Մեքսիկայի նորընտիր նախագահ. Reuters

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում է վաճառել շուրջ 218 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787 Dreamliner-ը: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ պետության նոր ղեկավարը հայտարարել էր 60 պետական ինքնաթիռներից եւ 70 ուղղաթիռներից հրաժարվելու պլանների մասին:

«Մենք վաճառում ենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոցից օգտվել են կոռուպցիոներ քաղաքական գործիչները»,- պարզաբանել է իր գործողություններն Օբրադորը: Հայտնի է, որ նախագահական հանրանավը կփոխադրվի ԱՄՆ դեկտեմբերի 3-ին: Մեքսիկայի ղեկավարը նաեւ խոստացել է դադարեցնել թոշակների վճարումը նախկին նախագահներին եւ կրճատել պետական պաշտոնյաների աշխատավարձերը:

Նաեւ նշվում է, որ պաշտոնակալությունից առաջ, որը կայացել է դեկտեմբերի 1-ին, Լոպեսը քաղաքացիների համար բացել Los Pinos նախագահական նստավայրի դռները: Իր համեստությամբ հայտնի Անդրեսը բազմիցս հայտարարել է, որ չի պլանավորում ապրել նախագահական նստավայրում եւ, ամենայն հավանականությամբ, այն կվերածի մշակութային կենտրոնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս