Բաժիններ՝

«Այսօր կասկածի տակ են դրվում միջազգային այն պայմանագրերը, որոնք վերջ դրեցին սառը պատերազմին». Մոգերինի

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկյուղ է հայտնել, որ միջազգային անվտանգության համար կարեւոր փաստաթղթերի վիճարկման պատճառով աշխարհում իրավունքի գերակայության փոխարեն կարող է գերիշխող դառնալ ջունգլիների օրենքը։

«Այսօր մենք պետք է ընդունենք, որ նոր աշխարհակարգն այդպես էր իրապես չկայացավ, եւ, ինչն ավելի վատ է, այսօր գոյություն ունի այն բանի իրական վտանգը, որ ջունգլիների օրենքը փոխարինելու կգա իրավունքի գերակայությանը: Այսօր կասկածի տակ են դրվում միջազգային այն պայմանագրերը, որոնք վերջ դրեցին սառը պատերազմին»,- ԵՄ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է արել Մոգերինիի հայտարարությունից որը նա երել է Հարվարդի Քենեդիի անվան միջազգային հարաբերությունների դպրոցում ունեցած ելույթում:

Մոգերինին նշել է, որ «եթե մենք ցանկանում ենք պահպանել բազմակողմ համակարգը, ապա պետք է ներդրումներ անենք դրա բարեփոխման գործում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31