![](/banners/BeFunky-design.jpg)
Ձերբակալվել է «Կոզա նոստրայի» ենթադրյալ պարագլուխը
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/kalanq.jpg)
Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել է ընդգրկուն հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ Սետիմինո Մինեոն: Այդ մասին հայտնել են Պալերմոյի հետաքննչական մարմինների ներկայացուցիչները:
Հետաքննության տվյալներով՝ հենց 80 ամյա այդ «ոսկերիչն» է ցմահ բանտարկության դատապարտված մաֆիայի պարագլուխ Տոտո Ռիինայի՝ 2017 թվականի նոյեմբերին մահվանից հետո «Կոզա նոստրայի» մյուս բոսսերից լիազորություններ ստացել Պալերմոյում ղեկավարելու լեգենդար հանցավոր կազմակերպությունը:
Ձերբակալությունները կատարվել են Պալերմոյի կարաբինավորների հատուկ ստորաբաժանման կողմից երկարատեւ հետաքննության արդյունքներով: Բոլոր ձերբակալվածներին մեղադրանքներ են ներկայացված մաֆիական գործունեությանը մասնակցելու, դրամաշորթության, անօրինականորեն զենք կրելու եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: