Բաժիններ՝

Լոնդոնը կարող է միակողմանի կարգով չեղյալ հայտարարել Brexit-ը. ԵՄ-ի դատարան

Մեծ Բրիտանիան կարող է միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ծանուցումը, քանի դեռ կողմերը պաշտոնապես «ապահարզանի» համաձայնագիր չեն կնքել:

Դեկտեմբերի 4-ին այս պարզաբանումն է տվել Եվրոպայի արդարադատության դատարանի գլխավոր փաստաբան Կամպոս Սանչես Բորդոնան։

«(Եվրամիությունից դուրս գալու իրավունքի մասին Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածը թույլ է տալիս միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիությունից դուրս գալու մասին ծանուցումը: Այդ հնարավորությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես կնքված չէ դուրս գալու համաձայնագիրը»,- ասված է ԵՄ-ի դատարանի փաստաբանի հայտարարության մեջ՝ ի պատախան այս հարցը պարզաբանելու պահանջով՝ եվրապատգամավորների եւ մի շարք դատարանների, մասնավորապես, Շոտլանդիայի տրիբունալի հարցման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31