Ջրային, էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպման հիմքում

Տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հանդիպումը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկու հետ:

Միջոցառումը հերթականն էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության անդամ պետությունների գիտափորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ամրապնդմանն առնչվող արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ոչ ռազմական արդի մարտահրավերներին՝ ջրային, էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման հիմնախնդիրներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031