Թուրքական ռազմարդյունաբերական 3 ընկերություն աշխարհի 100-յակի ցանկում են

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական 100 ընկերությունների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ ցանկը գլխավորում է ամերիկյան «Lockheed Martin Corp» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Առաջին հնգյակում ևս ամերիկյան խոշոր ընկերություններն են՝ «RTX»-ը, «Northrop» «Grumman»-ը, «Boeing»-ը և «General Dynamics»-ը։

Առաջին տասնյակը եզրափակում են եվրոպական BAE Systems-ը, Ռուսաստանի «Rostec»-ը և Չինաստանի տեխնոլոգիական ու ավիացիոն ընկերությունները՝ «AVIC»-ը, «NORINCO»-ն և «CETC»-ը։

Ցանկում ընդգրկված են նաև թուրքական 3 խոշոր ռազմարդյունաբերական ընկերություններ։ 54-րդ տեղում Թուրքիայի առաջատար տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունն է, 69-րդ տեղում անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar» ընկերությունն է, իսկ ավիատիեզերական արդյունաբերության «TUSAŞ» ընկերությունը 78-րդ տեղում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031