Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որը չի ստացել SAFE վարկեր

Հունգարիան մնում է ԵՄ միակ երկիրը, որը դեռևս չի ստացել զենքի վարկեր ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում: Դիվանագետներն ու պաշտոնյաները կարծում են, որ սա Բուդապեշտի «հատուցումն» է ԵՄ-ի կողմից Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը կասեցնելու համար, հաղորդում է Politico-ն:

SAFE-ը (Security Action for Europe) Եվրամիության պաշտպանական ծրագիր է, որը, ըստ էության, ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ վարկեր է տրամադրում ԵՄ երկրներին՝ նրանց ռազմական և ռազմավարական ենթակառուցվածքները հզորացնելու, զենք գնելու և կիբեր և պաշտպանական տեխնոլոգիաներ զարգացնելու համար: Փետրվարին Politico-ն հաղորդել էր, որ Եվրոպական հանձնաժողովը կարող է SAFE պաշտպանական վարկային ծրագրին մասնակցությունը օգտագործել որպես լծակ Հունգարիայի դեմ՝ Կիևին ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկը հաստատելու որոշման հարցում:

«Եվրահանձնաժողովի և Հունգարիայի միջև երկարատև փակուղին նոր փուլ է մտել։ Բրյուսելը առաջ է շարժվել SAFE զենքի վարկային ծրագրի շրջանակներում դիմումների հաստատման հարցում՝ թողնելով Հունգարիային ԵՄ միակ երկիրը, որը դեռևս ձեռնունայն է… Սա, կարծես, «հատուցում» է Բուդապեշտի կողմից Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի վրա դրված վետոյի համար»,- նշվում է հրատարակության մեջ՝ հղում անելով անանուն դիվանագետների և պաշտոնյաների։

Հրատարակության համաձայն՝ Հունգարիայի դիմումի հաստատման հստակ ժամանակացույց չկա։ Եվրահանձնաժողովի խոսնակը նշել է, որ դրա քննարկումը շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031