Բաժիններ՝

Պակիստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է իր երկրի մասնակցությունն ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցություններին

ԱՄՆ-ն և Իրանը վարում են միջնորդավորված բանակցություններ՝ հաղորդագրություններ փոխանակելով Պակիստանի միջոցով: Այդ մասին հայտնել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը։

«ԶԼՄ-ներում հայտվել են անհիմն ենթադրություններ՝ կապված Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության դադարեցմանն ուղղված հաշտության բանակցությունների հետ: Իրականում ամերիկա-իրանական անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի կողմից փոխանցվող հաղորդագրությունների միջոցով», – գրել է նա X-ում:

Նախարարը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած պլան, որը ներկայում քննարկվում է Թեհրանում:

Դարի խոսքով՝ Թուրքիան և Եգիպտոսը նույնպես աջակցում են իրադրության խաղաղ կարգավորման նախաձեռնություններին:

Իրանն ու ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են անում բանակցությունների վերաբերյալ: Ամերիկյան կողմը պնդում է, որ բանակցություններ են ընթանում, մինչդեռ Իրանը հայտարարում է, որ երկրի հետ միջնորդներ են կապվել և հաղորդագրություններ փոխանցել, սակայն Թեհրանը կշարունակի դիմադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031