Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին. մենք նրանց օգնության կհասնենք, իսկ նրանք մեզ համար՝ ոչ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակել է մեղադրանքներ ուղղել դեպի ՆԱՏՕ՝ առավոտյան կաբինետի նիստում քննադատելով ԱՄՆ ավանդական դաշնակիցներին Իրանի հետ պատերազմում «բացարձակապես ոչինչ» չանելու համար. հաղորդում է NBC News-ը։
«25 տարի առաջ ես ասացի, որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է, սակայն ավելի կարևոր է, որ մենք նրանց օգնության կհասնենք, մինչդեռ նրանք երբեք մեզ օգնության չեն հասնի»,- ասել է Թրամփը՝ ակնարկելով ՆԱՏՕ-ի նկատմամբ իր կասկածամտության մասին՝ նախագահական մրցավազքին մասնակցելուց առաջ։
ԱՄՆ նախագահը պնդել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի։
Նա ծաղրել է բրիտանական ավիակիրները՝ հայտարարելով, որ դրանք «խաղալիքներ են՝ համեմատած նրա հետ, ինչ մենք ունենք»։
«Մեզ դա պետք չէ, և մենք դրա կարիքը չունենք։ Նրանք մեզ պետք չեն»,- ասել է Թրամփը։



