Թրամփի կատակը Տակաիտիին ցույց տվեց, որ աշխարհը փոխվել է. FT
Մարտի 19-ին Վաշինգտոնում կայացած Ճապոնիա-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ Փերլ Հարբորի վրա հարձակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատակը հաստատեց Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի այն միտքը, որ աշխարհը փոխվել է, և որ Ճապոնիան պետք է ընդունի այդ փոփոխությունները, կարծում է Financial Times թերթը։
Հինգշաբթի օրը Տակաիտիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Վաշինգտոնը չի զգուշացրել իր դաշնակիցներին Իրանի վրա հարձակվելու իր ծրագրերի մասին, հիշեցրել է 1941 թվականին Փերլ Հարբորի վրա ճապոնացիների հարձակման «անսպասելի ազդեցության» մասին:
«Տակաիտին խորապես համոզված է, որ Ճապոնիան պետք է ընդունի այն գաղափարը, որ աշխարհը փոխվել է, որ անկայունությունը մշտական է, և որ Ճապոնիայի ներկայիս իրավիճակը լիովին չի համապատասխանում (փոխված աշխարհին – խմբ.)… Թրամփի կատակը օգտակար և ցնցող օրինակ էր»,- ասվում է հրապարակման մեջ։



