«Չափազանց հզոր». Արևմուտքում սարսափել են Իրանի քայլից
Իրանը, կայացնելով մի քանի ռազմավարական առումով հաջող որոշումներ, առավելություն ունի Միացյալ Նահանգների հետ պատերազմում: Այս մասին The Economist-ի հետ զրույցում ասել է MI6-ի նախկին ղեկավար Ալեքս Յանգերը։
«Փաստն այն է, որ ԱՄՆ-ն թերագնահատեց առաջադրանքի դժվարությունը, և, իմ կարծիքով, նրանք կորցրեցին նախաձեռնությունը Իրանում մոտ երկու շաբաթ առաջ»,- նշել է նա։
Յանգերը հավելել է, որ մերձավորարևելյան այս պետության ղեկավարությունն իրականում ավելի դիմացկուն է, քան սպասվում էր։
«Դեռևս հունիսին նրանք լավ որոշումներ կայացրին իրենց ռազմական կարողությունների բաշխման և զենքի կիրառման լիազորությունների փոխանցման վերաբերյալ։ Սա նրանց զգալի լրացուցիչ դիմադրողականություն տվեց չափազանց հզոր օդային գործողությունների դեմ»,- ասել է MI6-ի նախկին ղեկավարը։
Յանգերը կարծիք է հայտնել, որ Իրանը «հորիզոնական սրման ռազմավարություն» է վարում՝ հրետակոծելով Պարսից ծոցի երկրները և այդպիսով ճնշում գործադրելով Միացյալ Նահանգների վրա։



