ԵՄ-ն ցանկանում է կոշտ պայմաններ սահմանել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրում
Եվրամիությունը ցանկանում է կոշտ պայմաններ սահմանել Միացյալ Նահանգների հետ կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում, այդ թվում՝ համաձայնագրի չեղարկումը, եթե Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր սահմանի: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեին։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը սառեցրել էր ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի վավերացումը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել եվրոպացի այն դաշնակիցների նկատմամբ, որոնք դեմ էին Գրենլանդիայի հարցում իր դիրքորոշմանը: Ավելի ուշ ԵՄ մի քանի առաջնորդներ իրենց աջակցությունը հայտնեցին համաձայնագրին՝ հաշվի առնելով Թրամփի կողմից Գրենլանդիայում ուժի կիրառումից հրաժարվելը: Politico-ն հայտնել էր, որ ԵՄ-ն, ինչպես սպասվում է, կվավերացնի համաձայնագիրը հինգշաբթի օրը:
«Խորհրդարանը կդնի կոշտ պայմաններ… ԵՄ-ն կչեղարկի իր որոշումը (գործարքի վերաբերյալ), եթե Թրամփը նոր մաքսատուրքեր սահմանի»,- ասվում է հրապարակման մեջ՝ հղում անելով Լանգեին։
Կոմիտեի նախագահը նշել է մեկ այլ պայման ևս. ԵՄ-ն կվերացնի ամերիկյան արդյունաբերական ապրանքների և մի շարք գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն կնվազեցնի ԵՄ-ի նկատմամբ իր մաքսատուրքերը մինչև 15%։



