ԱՄՆ-ի արտանետումների պատճառով 1990-ից ի վեր աշխարհին 10 տրիլիոն դոլարի տնտեսական վնաս է պատճառվել․ հետազոտություն

Սթենֆորդի համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին երեք տասնամյակում Միացյալ Նահանգներն իր հսկայական արտանետումների պատճառով ամբողջ աշխարհին հասցրել է 10 տրիլիոն դոլարի տնտեսական վնաս․ գրում է The Guardian-ը։

Նշվում է, որ այդ վնասի մեկ քառորդը պատճառվել է հենց ԱՄՆ-ին։

Ըստ հետազոտության արդյունքների՝ պատմության մեջ ածխածնի ամենամեծ արտանետողը լինելով՝ ԱՄՆ-ն ավելի մեծ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսական աճին, քան որևէ այլ երկիր՝ առաջ անցնելով Չինաստանից, որն այժմ աշխարհի ամենամեծ արտանետողն է:

Այս վնասի մոտ 25%-ն ազդել է հենց ԱՄՆ-ի վրա, չնայած այլ երկրներ նույնպես մեծ վնաս են կրել․ տնտեսական կորուստներն անհամաչափորեն զգացվել են ամենաաղքատ երկրներում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ 1990 թվականից ի վեր ԱՄՆ արտանետումները Հնդկաստանին պատճառել են մոտավորապես 500 միլիարդ դոլարի, իսկ Բրազիլիային՝ 330 միլիարդ դոլարի տնտեսական վնաս:

ԱՄՆ-ն վաղուց է դիմադրում մոլորակի աղտոտման համար իրավական պատասխանատվության ենթարկվելու գաղափարին։ Նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ երկիրը դուրս է բերել համաշխարհային կլիմայական պայմանագրերից` խրախուսելով նավթի և գազի հորատման ծավալների ավելացումը և խոչընդոտելով վերականգնվող էներգիայի նախագծերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031