Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերաբերյալ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում միջնորդ երկիրը Պակիստանն է:
Ուիթքոֆն այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախարարների կաբինետի նիստի ընթացքում։
«Կոնֆլիկտը հանգուցալուծելու շուրջ ԱՄՆ-ի և Իրանի երկխոսությունը զգայուն հարց է։ Այդ տեղեկատվությունը տարածվել է Պակիստանի կառավարության միջոցով, որը հանգեցրել է վչռական և կառուցողական հաղորդագրությունների և բանակցությունների փոխանակման, որի մասին դուք քիչ առաջ հայտնեցիք մամուլին։ Խոսքը նուրբ դիվանագիտական հարցերի մասին է, և դուք մեզ հանձնարարել եք կոնկրետ պայմանների պարագայում պահպանել գաղտնիություն»,- ասել է Ուիթքոֆը՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնի կողմից Թեհրանին առաջարկված պլանը օգուտներ կբերի ինչպես Թեհրանին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թեհրանն արժանի այլընտրանք չունի իրենց առաջարկներին։



