
Թուրքիայում առաջարկում են վերանայել մահապատժի հարցը

Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակված տվյալների համաձայն՝ երկրում բանտերից ազատ արձակված անձանց 45%-ը կրկին հանցագործություն է կատարում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ դա համարվում է մտահոգիչ ցուցանիշ, ուստի ընդգծվել է, որ Թուրքիայում պետք է վերանայվի մահապատժի հարցը։ Միջանկյալ նշենք, որ աշխարհում միջին ցուցանիշը կրկին մոտ 40-45% է։
Ներկա պահի դրությամբ Թուրքիայի բանտերում կա 400.000 կալանավորված անձ և բանտարկյալ, իսկ 600.000 դատապարտյալներ իրենց պատիժը կրում են պայմանական ազատության մեջ։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ երկրում 1 մլն մարդ կանգնած է դատական հայցերի առջև։