Բաժիններ՝

Հուլիսի 1-ից Ադրբեջանում կարգելվեն ազգակցական ամուսնությունները

Ադրբեջանում վերջին տարիներին ակտուալ են դարձել խոսակցություններն այն մասին, որ չնայած բժիշկների և գենետիկայի մասնագետների խիստ զգուշացումներին և կանխարգելման փորձերին, այնուամենայնիվ ազգակցական ամուսնությունների թիվը պարբերաբար աճում է և չունի նվազման միտում։

Նշվում է, որ ազգակցական ամուսնությունների աճին զուգահեռ՝ ամեն տարի աճում է նաև գենետիկական և այլ հիվանդություններով ախտորոշվող նորածինների թիվը։

Ադրբեջանի իշխանությունները որոշել են գնալ այդ հարցում ֆունդամենտալ փոփոխությունների և արգելել ազգակցական ամուսնությունները օրենքի ուժով։

Ըստ այդմ, արդեն այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ընտանեկան օրենսգրքում» արված և Իլհամ Ալիևի կողմից հաստատված փոփոխությունները, որոնք արգելում են ամուսնությունը քույրերի և եղբայրների երեխաների միջև, ովքեր ունեն ընդհանուր կենսաբանական պապիկ և տատիկ։

Նշված օրենքում արված փոփոխությունների համաձայն՝ հուլիսի 1-ից արգելվում են ամուսնությունները նաև 2-րդ պորտի ազգակիցների միջև (հորաքրոջ, մորաքրոջ, քեռու և հորեղբոր զավակներ) ամուսնությունները։

Հետաքրքիր է հատկապես այն, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանում ազգակցական ամուսնությունների մոտավորապես 25%-ը այս պահի դրությամբ բաժին է ընկնում Բաքվին և մոտավորապես ևս 25%-ը՝ Լենքորան-Ասթարային և Մուղանի թալիշաբնակ մյուս հատվածներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031