Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքն անտեսվել է. Amnesty International

Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։ Դրա մասին ասված է Amnesty International-ի «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2025 թվականի ապրիլյան զեկույցում։

«Ավելի վաղ ԵԽԽՎ-ն կրկին մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակմանն առնչվող մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ հետևանքները չճանաչելու կապակցությամբ»։

ԵԽԽՎ-ն կրկին դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության՝ ավելի քան 100 հազար մարդու տեղահանմանը դեպի Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն անտեսվել է»,-ասված է զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031