
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հայտարարել է Ադրբեջանում իր գործունեությունն ավարտելու մասին։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կայքում։
Նշվում է, որ Ադրբեջանում իր 30-ամյա գործունեության ընթացքում կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու գործում՝ բարելավելու մայրական առողջության պահպանությունը, պայքարելու գենդերային բռնության դեմ ու խթանելու գիտահեն ժողովրդագրական քաղաքականությունը։
Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն Ադրբեջանի հետ համագործակցությունը կշարունակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի, ինչպես նաև իր գլխավոր գրասենյակի միջոցով:
2025 թվականի մարտին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են փակել ՄԱԿ-ի 4 գրասենյակները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF)