Թուրքիան հիդրոէլեկտրակայանների հզորությամբ աշխարհում 9-րդն է

Սան Ֆրանցիսկոյում գործող «Global Energy Monitor» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ունեն աշխարհի հզորագույն հիդրոէլեկտրակայանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աշխարհում հիդրոէլեկտրակայանի ամենամեծ հզորություն ունեցող երկրների ցանկը գլխավորում է Չինաստանը, որի տիրապետած հզորությունը կազմում է 354,231 ՄՎտ։

Երկրոդ տեղում Բրազիլիան է՝ 101.085 ՄՎտ, 3-րդ տեղում ԱՄՆ-ն է՝ 91.846 ՄՎտ, 4-րդ տեղում Կանադան է՝ 79.094 ՄՎտ, իսկ 5-րդ տեղում Ռուսաստանն է՝ 51.941ՄՎտ։

Ռուսաստանին հաջորդում են Հնդկաստանը (44.182 ՄՎտ), Ճապոնիան (38.221ՄՎտ), Նորվեգիան (27.098 ՄՎտ)։

9-րդ տեղում Թուրքիան է՝ 24.944 ՄՎտ հզորությամբ։

Առաջին տասնյակը եզրափակում է Ֆրանիսան՝ 19.447 ՄՎտ հզորությամբ։

Նշենք, որ Թուրքիայի այս հզորությունը համապատասխանում է համաշխարհային հիդրոէլեկտրակայանների ընդհանուր հզորության մոտավորապես 2 տոկոսին։

Տեսանյութեր

Լրահոս