
«Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները պիտի լինեն բացառիկ». Անկարայում ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Թոմաս Բարաքը մայիսի 5-ին մեկնել է Անկարա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկարայի Էսենբողա օդանավակայանում լրագրողների հետ ունեցած իր առաջին զրույցում Բարաքն անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին:
«Թրամփի (ԱՄՆ նախագահ) նպատակը Թուրքիա–ԱՄՆ դաշնակցությունը բարձրացնել այն մակարդակին, որին արժանի է: Դա պիտի լին բացառիկ»,-ասել է նա:
Նշենք, որ ԱՄՆ Սենատը ապրիլի 30-ին 60 կողմ, 36 դեմ ձայնով հաստատել էր Բարաքի նշանակումը Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: