ԱՄՆ-ի հրեական ինստիտուտը կոչ է անում Թրամփին Թուրքիային չվաճառել F-35

Ամերիկայի հրեական ազգային անվտանգության ինստիտուտը (JINSA) զեկույց է հրապարակել Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում, որում նշվել է, թե ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը դրական է վերաբերում Թուրքիային կործանիչներ տրամադրելու հարցին, ԱՄՆ նախագահ Թրամփին կոչ է արվել հրաժարվել Թուրքիային կործանիչներ տրամադրելու մտքից:

«Թրամփի վարչակազմն այժմ աշխատում է Թուրքիային կործանիչներ վաճառելու համաձայնագրի վրա»,-ընդգծվել է զեկույցում:

Բացի այդ դրանում նշվել է, որ ԱՄՆ-ն նման քայլի դիմելուց առաջ պետք է Թուրքիայի դիտարկի որպես տարածաշրջանային ուժ, ապա հասկանա, թե արդյոք Թուրքիան վստահելի է այդ կործանիչներն ձեռքբերման տեսանկյունից:

«Մենք կարծում ենք որ վստահելի չէ: Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը բազմիցս հակառակ են եղել միմյանց»:

Նշենք, որ Թուրքական մամուլում զեկույցը որակվել է սկանդալային:

Տեսանյութեր

Լրահոս