
Թուրքիայում գնաճը կազմում է տարեկան 37.86 տոկոս

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը թուրքական «TGRT Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում անդրադարձել է երկրում տիրող գնաճին:
Նա հայտարարել է, որ, Թուրքիայի Կենտորանական բանկի (ԿԲ) կանխատեսմամբ 2025-ին գնաճը կարող է տատանվել է 19-29 տոկոսի միջակայքում:
Բացի այդ նախարարն ընդգծել է, որ ԿԲ-ի կանխատեսման իրատեսականությունը բավականին բարձր է:
«Վերջին 11 ամսում գնաճը հետզհետե նվազում է»,- ըստ ermenihaber.am-ի՝ հավելել է Շիմշեքը:
Նշենք, որ Թուրքիայում գնաճն այժմ կազմում է տարեկան 37.86 տոկոս: Այն իջեցնելու նպատակով Թուրքիայի կառավարությունը մեկնարկել է դրամավարկային նոր քաղաքականություն: