Պան Գի Մունը հույս ունի, որ տարածաշրջանի բոլոր երկրները կօգտագործեն իրենց ձայնը, որպեսզի նվազեցնեն, այլ ոչ թե մեծացնեն լարվածությունը:
Այդ երկրի ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնել Լիբանանում օտարերկրացիների, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիների` օգոստոսի 15-ին և 16-ին առևանգումների հետ կապված:
Նախկին նախագահի եղբայրը՝ Ալմուրադ Ալիևը, հայտարարել է, որ հավատում է թունավորման տարբերակին:
Ցուցարարները Ռուսաստանից պահանջում են դադարեցնել Ասադի ռեժիմի աջակցությունը:
Միաժամանակ, երկու ուժերի հակամարտության ամենաթեժ օջախը շարունակում է մնալ Սեյֆ Ալ-Դաուլա թաղամասը, որտեղ մարտերը շարունակվում են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական զորքերն ազատագրել են Սալահադդին թաղամասը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ:
Ծեծկռտուքի մյուս մասնակիցները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փնտրում է նրանց: Բախման պատճառը դեռ հայտնի չէ:
Պանետան նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի կարող է ոչ թռիչքային գոտի ապահովել Սիրիայի տարածքի վրա, բայց ընդգծել է, որ դա առայժմ առաջնահերթ խնդիր չէ:
2002թ-ին պյմանագրով վարձակալության է հանձնվել Ռուսաստանին՝ 7 միլիոն դոլար վճարով Ադրբեջանը կրկնապատկեց իր պահանջը և Ռուսաստանից արդեն 15 միլիոն դոլար պահանջեց, հետո այն հասցրեց 150 միլիոնի, իսկ հիմաէլ 300 միլիոն է ուզում:Վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, իսկ համաձայնությունը պետք է կայացվի առավելագույնը պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ:
աշինգտոնում կայացած Ադրբեջանա-ամերիկյան առեւտրային պալատի հանդիպման ընթացքում (USACC) Մորնինգսթարը խոսել է Կասպյան տարածաշրջանի էներգահամագործակցության եւ էներգաանվտանգության ոլորտների մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում «Այսօր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած էներգետիկ քաղաքականությունը առավել դժվար եւ բազմավեկտոր է», -ասել է նա:
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերին՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները նշել են, որ չնայած դեռ չլուծված որոշ խնդիրների, վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կան դրական նոր բազմաթիվ իրողություններ, որոնց մեջ ընգծել են նաեւ Տիգրան Սարգսյանի անձնական դերակատարությունը:
Այն դեպքում, երբ «Վրացական երազանքը» հաղթի ընտրություններում, թե հայցվորը, թե պատասխանողը կդառնա Իվանիշվիլին: Եվ եթե հայցը բավարարվի, ապա վարչապետ Իվանիշվիլին կփոխհատուցի բիզնեսմեն Իվանիշվիլիին, գրում է լրատվամիջոցը:
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել նաև փոխքաղաքապետի պաշտոն:
Իսրայելի Սահմանադրությամբ` նախագահն ունի միայն խորհրդանշական պարտականություններ: Սակայն 89-ամյա Պերեսը զգալի հասարակական աջակցություն ունի: Իսրայելի վարչապետի անանուն աղբյուրը հայտնել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Պերեսի հայտարարությունը:
Պաշտոնական Դամասկոսը փոփոխությունների պատճառի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել:
Իրանը «պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Սիրիայում տիրող իրավիճակը հանդարտեցնելու համար»: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
«Մեզ համար կարևոր է, որ ՄԱԿ-ի ներկայությունը պահպանվի, քանի որ կարծում ենք, որ այն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր է»:
Հաղորդվում է, որ Ռուսաստանը փաստաթղթի երկու տեքստ է պատրաստել: Առաջինը չի ընդունվել Գերմանիայի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության կողմից: Երկրորդ նախագծին դարձյալ դեմ են հանդես եկել բրիտանացի դիվանագետները:
Գյուլն առանձնազրույցներ է ունեցել Իրանի, Լիբիայի, Լիբանանի ղեկավարների հետ:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է անմիջապես դադարեցնել հասարակական անվտանգության նորմերի խախտումը Բեյրութում և չվտանգել Լիբանանի ու այլ երկրների քաղաքացիների կյանքը: Նա հանձնարարել է նաև ուժեղացնել անվտանգությունը երկրի բոլոր օտարերկրյա ներկայացուցչություններում:
Պետք է նշել, որ նրանք երեքն էլ հանդիսանում են նոր թեկնածուներ և Ազգային շարժումն այս շրջաններում գործող պատգամավորներին չի առաջադրել:
Օգոստոսի 14-15-ը Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում տեղի է ունենում Իսլամական համագործակցության երկրների արտահերթ գագաթնաժողովը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ 8 ռումբ է օգտագործվել: Պատասխանատվությունը ստանձնել է Սիրիայի ազատ բանակը, որի ներկայացուցիչ Աբու ալ-Նուրը հեռուստաընկերությանը տեղեկացրել է, որ ամբողջությամբ ավերվել է գլխավոր շտաբի շենքը, որտեղ առավոտյան 150 բարձրաստիճան զինվորական է հավաքվել:
Միջազգային դիտորդական առաքելությունը Սիրիա է ուղարկվել ապրիլին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 20-ին ժամանակավորապես 30 օրով երկարացրեց դիտորդների մանդատը Սիրիայում: Հուլիսի վերջին պարզ դարձավ, որ դիտորդների թիվ այդ երկրում կրկնակի կրճատվել է՝ հասնելով 150-ի:
Սազգին» օդանավակայանը այն բազան է, որն օգտագործվել է անձնակազմի, տեխնիկայի, զինամթերքի և այլ բեռների փոխադրման համար Իրաք` ամերիկյան ներխուժման ժամանակ:
Բութաինա Շաաբան այսօր ժամանել է Պեկին, որտեղ բանակցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Յանգ Ցզեչիի հետ սիրիական կոնֆլիկտը կարգավորելու եղանակների վերաբերյալ:
Ռիյադ Հիջաբը հերքել է Սիրիայի իշխանությունների կողմից տարածված այն տեղեկությունը, որ իրեն հեռացրել են այն բանից հետո, երբ ինքը փախել է: Նախկին վարչապետի խոսքերով՝ նա ինքն է հրաժարական տալու որոշում կայացրել այն բանից հետո, երբ «կորցրել է հավատը, որ այդ կոռումպացված և դաժան վարչակարգը կարող է փոխվել»: Հիջաբը նաև հավատացրել է, որ Ասադի վարչակարգի տապալումից հետո ինքը որևէ պաշտոն ստանալու հավակնություններ չունի:
Այս տարի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անցկացվել է բանակցային երեք փուլ՝ ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ը՝ Բաղդադում, հունիսի 18-19-ը՝ Մոսկվայում:
Մեհմանպարաստը հավելել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են տարբեր երկրների նախագահներ, փոխնախագահներ, վարչապետներ ու արտգործնախարարներ:
«Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի գործընթացում ջանքեր է գործադրում` գտնելու ԼՂ հարցի արդարացի կարգավորում: Այդ երկրի ավանդույթները, որ դրսեւորվում են նահանգային օրենսդիրների կողմից ղարաբաղյան հարցի նկատմամբ միանգամայն իրատեսական լուծումների առաջարկությամբ, թույլ են տալիս ակնկալելու, որ…»
Նա հավելել է, որ անդամակցության կասեցումը չի նշանակում կազմակերպության առաջընթաց՝ ընդգծելով, որ դա չի լուծի խնդիրը: