Օգոստոսի 8-ից հետո Փաշինյանը օրացույց չի թերթում. ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Արման Թաթոյան
Չաշխատող ժամացույցը օրը 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս. նույն տրամաբանությամբ՝ Փաշինյանն ու ՔՊ-ն, իմ կարծիքով, օգոստոսի 8-ից հետո օրացույց չեն շրջում, որ ստիպված չլինեն ընդունել իրենց ձախողումները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
«ՔՊ-ի համար փաստեր ունեմ. Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն հկ-ներին, որոնք արտասահմանում Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաեւ կներգրավեն օտարերկրյա կառույցներ»,- նշել է նա:

