
Բաքվում ինքնահրկիզում է գործել Ղարաբաղյան պատերազմի վետերաններից մեկը

Vesti.az-ի փոխանցմամբ՝ Բաքվում ինքնահրկիզում է գործել Ղարաբաղյան պատերազմի վետերաններից մեկը: Ինքնասպանությունն իրականացվել է հուլիսի 20-ի երեկոյան: Մայրաքաղաքի բնակիչ, 1971 թվականին ծնված Նուրիև Ջոշգուն Էյվազօղլուն իր հարազատների աչքի առջև բենզին է լցրել իր վրա և այրել այն:
Նուրիևի հարազատներին հաջողվել է մարել կրակը, սակայն նրան փրկել չի հաջողվել: Նա մահացել է դրանից 8 ժամ անց, հիվանդանոցում: Նախնական հետաքննությունը պարզել է, որ Նուրիևն ամուսնացած չի եղել, չէր աշխատում որևէ տեղ և որոշ ժամանակով բնակվում էր հարազատների մոտ, որոնց տան մոտ էլ ինքնահրկիզվել է:
Դատախազությունում չեն բացառում, որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու հանգամանքը կարող է իր ազդեցությունն ունեցած լինել նրա հոգեկան վիճակի վրա: