Բաժիններ՝

Ֆիլիպիններում և Վիետնամում «Կալմաեգի» թայֆունը 195 մարդու կյանք է խլել

Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 188-ի: Վիետնամում թայֆունը 5 մարդու կյանք է խլել։

Այս մասին հաղորդում է BBC-ն։  Փոթորիկն այնուհետև շարժվել է դեպի Կամբոջա և Լաոս։

Ֆիլիպիններում ամենաշատը տուժել է Սեբու կղզին, որտեղ էլ գրանցվել է զոհերի ամենամեծ թիվը։ Կղզում ջրի տակ են անցել ամբողջ քաղաքներ։

Ավելի վաղ հաղորդվել էր Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով առնվազն 140 զոհի մասին։ Եվս 135 մարդ անհետ կորած է, շուրջ 100 մարդ վիրավորվել է։Վիետնամում ևս «Կալմաեգի»-ն մեծ ավերածություններ է արել՝ պոկելով տանիքներ, արմատախիլ անելով ծառեր, կոտրելով ապակիներ։ Փրկարարական գործողություններին ներգրավվել են զինվորականները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս