ԵՄ-ը վրացական ապրանքների համար մաքսատուրքերը վերացնում է սեպտեմբերի 1-ից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի շուկաներ մուտք գործող վրացական ապրանքների համար մաքսատուրքերը կվերացվեն 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն:

Այդ ռեժիմը պլանավորված է գործարկել հունիսի 27-ին ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի գործունեության շրջանակներում: Որպեսզի այդ համաձայնագիրը մտներ ուժի մեջ, անհրաժեշտ է, որ դա վավերացնեն Վրաստանի խորհրդարանը, Եվրախորհրդարանը և ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարանները:

Վրաստանի խորհրդարանն Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է ուրբաթ՝ իր լիագումար նիստում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031