
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Ես Բրյուսել եմ ժամանել նրա համար, որ հանդիպեմ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ և քննարկեմ Ղարաբաղյան հիմնախնդիրը: Մենք ձգտում ենք բանակցությունների ճանապարհով հասնել դրա կարգավորմանը»:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Բրյուսելում են գտնվում ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հինգերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով: