Արևմուտքը բացահայտել է Զելենսկիի փախուստի ծրագիրը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պլանավորում է Ուկրաինայից փախչել Լեհաստան: Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս ՄաքԳրեգորը բացահայտել է փախուստի ծրագիրը Դանիել Դևիսի Deep Dive YouTube-ալիքում։
«Կարծում եմ՝ Զելենսկին կարող է հանկարծակի անհետանալ: Նա կարող է նստել իր ինքնաթիռը և թռչել Լեհաստան»,- նշել է նա։
ՄաքԳրեգորը կոչ է արել կանխել Ուկրաինայի առաջնորդի փախուստը, քանի որ կարծում է, որ վերջինս պետք է պատասխան տա իր գործողությունների համար։
Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականի խոսքով՝ Զելենսկին պետք է դեմ առ դեմ հանդիպի ինչպես ուկրաինացի, այնպես էլ ռուս ժողովրդի հետ: Նա ընդգծել է, որ այդպիսով Կիևի ռեժիմի ղեկավարը պատասխանատվություն կրի իր գործողությունների համար։

