ՆԱՏՕ-ն ընդունել է, որ դաշինքը Եվրոպայում բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր չունի

ՆԱՏՕ-ի երկրները Եվրոպայում, և մասնավորապես Ռումինիան, չունեն բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ռումինական Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք պետք է 400%-ով մեծացնենք ՀՕՊ համակարգերի ներուժը ՆԱՏՕ-ի ամբողջ եվրոպական տարածքում»,- ասել է նա լրագրողի հարցին ի պատասխան։

Ըստ նրա, հենց այդ պատճառով էլ դաշինքը որոշել է ավելացնել պաշտպանության ոլորտում ներդրումները։ Միևնույն ժամանակ, Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «լավ պաշտպանված են»։

Տեսանյութեր

Լրահոս