Ղազախստանը կշահի Մաքսային միության ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումից. փորձագետ

Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ Ղազախստանը կշահի Մաքսային միության (ՄՄ) ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումից: Այդպես է կարծում ազախ փորձագետ Թալգատ Մուսաբեկովը.

«Իմ կարծիքով՝ Թուրքիայի կողմից ՄՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման նախաձեռնությունը դրական ազդանշան է Ղազախստանի համար, ինչպես ղազախ արտահանողների համար վաճառքի շուկայի պոտենցիալ ընդլայնման, այնպես էլ Ռուսաստանի ու Բելառուսի հետ ազատ առևտրի գոտու վեկտորների և ուժային կենտրոնների մեծացման պատճառով:

Թուրքիայի նման հզոր խաղացողի առկայությունը, որը տնտեսության չափերով ավելի համադրել է Ռուսաստանի, քան՝ Ղազախստանի հետ, հնարավոր է՝ բացում է ավելի լայն տիրույթ՝ բանակցային գործընթացում Ղազախստանի մանևրելու համար»:

Մեկ այլ փորձագետ Աննա Բոդրովան հետաքրքիր է համարում Թուրքայի կողմից հենց ազատ առևտրի գոտու ստեղծման և ոչ թե ՄՄ-ի մեջ մտնելու նախաձեռնություն ցուցաբերելը: Նա կարծում է, որ ազատ առևտրի գոտին մեծ առավելություններ կշնորհի Ստամբուլին:

Վերլուծաբան Անատոլի Վակուլենկոն կարծում է, որ Մաքսային միության նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունն ավելի շուտ կրում է տակտիկական, քան՝ ռազմավարական բնույթ.

«Թուրքիան երկար ժամանակ և ապարդյուն փորձում է մտնել ԵՄ, սակայն եվրոպացիները մշտապես թուրք գործընկերներին սնում են «նախաճաշով»: Ի դեմս ՄՄ-ի, Թուրքիայի մոտ հայտնվել է այլընտրանք, որով թուրքերն ահաբեկելու են եվրոպացիներին: Թուրքիայի ու ՄՄ-ի երկրների միջև առևտրի ծավալը մի քանի անգամ կաճի մաքսային արգելքների նվազումից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս