Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայողները վթարի են ենթարկվել. կա զոհ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողներն ավտոմեքենայով վթարի են ենթարկվել: Վթարի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 3 զինծառայող:

Մասնավորապես, զոհվել է 1990 թվականին ծնված Ասկերզադե Անար Իլհամօղլուն, և վիրավորել են 1992 թվականին ծնված Բեյրալով Էմին Նուգայօղլուն, 1994 թվականին ծնված Ռաֆիզադե Նուրլան Ռաֆաիլղօուն և 1993 թվականին ծնված Ահլիմանլի Քյոռօղլու Էլմանօղլուն:

Վիրավոր զինծառայողներին հոսպիտալացրել են: Վթարի ենթարկված մեքենան պատկանել է Քյոռօղլու Ահլիմանլիին, սակայն հայտնի չէ, թե վթարի պահին ով է գտնվել մեքենայի ղեկին: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031