ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ կչեղարկվեն շաթդաունի պատճառով
ԱՄՆ-ն նոյեմբերի 7-ից սկսած կրճատելու է չվերթների քանակը 4%-ով՝ կառավարության շարունակվող շաթդաունի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA):
FAA-ի հրամանագիրը կհանգեցնի հարյուրավոր չվերթների չեղարկման: Կրճատումը կհասնի 6%-ի նոյեմբերի 11-ին, 8%-ի՝ նոյեմբերի 13-ին, և 10%-ի՝ նոյեմբերի 14-ին, որը կկազմի օրական հազարավոր չվերթներ:
Կրճատվող կոնկրետ չվերթները կորոշեն ավիաընկերությունները:

