
Մամեդյարովը մեկնում է Բրյուսել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Բրյուսել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Ադրբեջանական պատվիրակությունը հուլիսի 22-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների արտգործնախարարների հինգերորդ հանդիպմանը: Այդ հանդիպմանը մասնակցում են նաև Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն: