Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի. Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ վերջին 35 տարիների ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում:

«Վրաստանը շարունակում է չափազանց կարևոր դեր խաղալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար»,-հավելել է Կոբախիձեն:

Տեսանյութեր

Լրահոս