Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ին խնդրում է վերացնել պատժամիջոցները

Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ Այս մասին նա խոսել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press  գործակալությունը։ 

«Եվ, անկեղծ ասած, Իրանը հարցնում է` արդյոք պատժամիջոցները կարող են վերացվել։ Իրանի նկատմամբ գործում են ամերիկյան շատ խիստ պատժամիջոցներ, որոնց պատճառով նրա համար շատ դժվար է անել այն, ինչ ցանկանում է։ Եվ ես պատրաստ եմ լսել դա։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց ես պատրաստ եմ», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը փետրվարի 4-ին ստորագրել է հրամանագիր Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին։ Փաստաթղթի նպատակն է, մասնավորապես, թույլ չտալ Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ստացումը։ Այն նախատեսում է, այդ թվում, Վաշինգտոնի ջանքերի ակտիվացում, որոնք ուղղված են  իրանական նավթի արտահանման կրճատմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս