Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր լրագրողների հետ ունեցած արտակարգ ճեպազրույցում բացառել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը.

«Դա բացառված է: Վրաստանում խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի մինչև 2016 թվականը: Մենք ունեցել ենք ավելի քան բավականաչափ խորհրդարանական ընտրություններ»:

Անդրադառնալով Վրաստանի կառավարությունում կատարած կադրային փոփոխություններին՝ Գարիբաշվիլին դա պայմանավորել է կառավարության աշխատանքների արդյունավետությունը մեծացնելու ցանկությամբ: Գարիբաշվիլին կարևորել է, որ կատարվեն բոլոր այն խոստումները, որոնք «Վրացական երազանք» դաշինքը տվել է ժողովրդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031