
Օրհան Զեյնալովի դատավճիռը կհրապարակվի հուլիսի 28-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի դատավճիռը կհրապարակվի հուլիսի 28-ին: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Նիկոլայ Տկաչուկը:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե դատախազը խնդրել է Զեյնալովին դատապարտել մինչև 18 տարվա ազատազրկման՝ Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովին սպանելու համար: Զեյնալովը, սակայն, հայտարարել է, որ «անմեղ» է:
Հետաքննության տվյալներով՝ Զեյնալովը 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոնֆլիկտ է հրահրել 25-ամյա մոսկվացի Եգոր Շչերբակովի հետ, որի ժամանակ էլ սպանել է նրան ու փախուստի դիմել:
Շչերբակովը ստացած վերքերից մահացել էր տեղում: Նրա մահը զանգվածային անկարգություններ էր առաջացրել Մոսկվայում (Արևմտյան Բիրյուլևո), ինչից հետո ձերբակալվել էր գրեթե 400 մարդ: