Ինչպես բացատրել է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը, ձևականորեն երկրի ղեկավար է հանդիսանում հենց Կիմ Են Նամը, սակայն իրանական ԶԼՄ-ները ճիշտ չէին ընկալել «ԿԺԴՀ-ի ղեկավար» արտահայտությունը ու որոշել են, որ Կիմ Չեն Ընը կմեկնի Թեհրան:
Սա հերթական միջադեպն է վերջին շաբաթներին Թուրքիայի կառավարական ուժերի և քուրդ զինյալների միջև ուժգնացած բախումների ֆոնին: Այս շաբաթը Թուրքիայի կառավարությունը ապստամբներին մեղադրել էր Սիրիայի հետ սահմանին ռումբի պայթյունով 9 մարդ սպանելու համար:
Երեկ՝ օգոստոսի 22-ին Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
ԱՄՆ-ը հուսով է` Չմիավորման շարժման գագաթնաժողովի անդամները Թեհրանում ճնշում կգործադրեն Իրանի իշխանությունների վրա:
Սիրիական բանակի զորամասերը այսօր՝ չորեքշաբթի օրը, մտել են հարավային Դամասկոս՝ ամրապնդելու երկրի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը մայրաքաղաքում: Ինչպես հայտնում է Reuters-ը` ընդդիմության ակտիվիստների խոսքերով՝ սպանվել է առավել քան 40 մարդ. Կառավարական ուժերի հարձակումը, ըստ ապստամբների՝ ուղեկցվել է օդային ռմբակոծությամբ, որն ըստ նրանց ամենաինտենսիվն էր ողջ ամսվա ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՊՆ mod.gov.ge պաշտոնական կայքը, հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքի ծրագրերը, բացի այդ` Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մայա Սիպրաշվիլի-Լին ռազմական կցորդներին տեղեկացրել է պաշտպանության նախարարության նոր հայեցակարգի հետ:
Դաշտային հրամանատար Գելաևը ոչնչացվել էր 2004 թ. փետրվարին հատուկ գործողության ժամանակ Դաղստանում` ռուս-վրացական սահմանը հատելիս:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Իրանը հանդես էր եկել սպառնալիքներով` հայտարարելով, որ ուրանի հարստացումը 20%-ից հասցնելու է 56%-ի:
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին, ով աջակցում է սուննիներին, հակամարտող երկու կողմերին կոչ է արել վերջ տալ այս «անիմաստ առճակատմանը», իսկ Տրիպոլիի բնակչությանը խորհուրդ է տվել թույլ չտալ, որ ինչ-որ մեկը իրենց ներքաշի «ուրիշի համար մղվող պատերազմի մեջ»:
Գործակալությունը հաղորդել է նաև 3 արտասահմանցիների մահվան մասին, սակայն ավելի ստույգ տվյալներ այս պահին չկան:
Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 17-ին, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում: 24-ամյա զինծառայողը տեղափոխվել էր Ադրբեջանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Սիրիայի ընդդիմադիրների ներկայացուցիչները հանդիպել են նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանականերում…»
Ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունքի վրա 1961թ.-ին ստեղծված Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որի կազմում կան 120 երկրներ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սա հաստատել են նաեւ երկուշաբթի երեկոյան Հալեպից ինքնաթիռով Երեւան տեղափոխված սիրիահայերը: Իսկ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:
Լիբանանում սուննիների և ալևիների միջև բախումները հետևանք են հարևան Սիրիայում հակամարտության, որտեղ սուննի ահաբեկիչները հակամարտության մեջ են կառավարական զորքերի և ալևի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների հետ:
Հայտարարությունն Ահմադինեջադն արել էր մի քանի օր առաջ Թեհրանի համալսարանում ուսանողների առջև ելույթի ժամանակ և դրան հավելել է Իսրայելը մոտ ապագայում ոչնչացնելու խոստումը:
Reuters-ը նաև հիշեցնում է, որ Իրանից Հայաստան գազամուղ է կառուցվում, որի շինարարությունը պետք է ավարտվի 2014 թ-ին, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար:
Ամերիկայի նախագահը նախազգուշացրել է, որ նման քայլի դիմելու համար պատճառ կարող է դառնալ ոչ միայն քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառումը, այլև նմանատիպ զինատեսակների տեղափոխումը, որոնք կվկայեն դրանց կիրառման նախապատրաստման մասին:
Սաակաշվիլին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս ռուս-վրացական պատերազմի չորրորդ տարեդարձի առիթով արած հայտարարությանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է արտգործնախարար Սերգեյ Մարտինովին ու գերատեսչության ղեկավար նշանակել Նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյին:
Թուրք նախարարի խոսքերով՝ իր երկիրը Սիրիայից 100 հազարից ավել փախստական չի կարող ընդունել: Ներկա դրությամբ Թուրքիայում փախստականների ճամբարներում գտնվում է 70 հազար մարդ:
«Այս ամենին ընդառաջ՝ պիտի փորձեն հայ-թուրքական սահմանը բացել: Հակառակ դեպքում լավ սցենար չի նախատեսվում Թուրքիայի համար: Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն Ցեղասպանության մասին, հայկական տեսակետն ավելի շատ կքննարկվի ամբողջ աշխարհում»:
ՄԱԿ-ի առաջին դիտորդները սկսել են լքել Սիրիան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն չերկարացրեց առաքելության մանդատի ժամկետը: Ըստ կազմակերպության մամլո խոսնակ Ջուլիեթ Տոմայի խոսքերի` ներկա դրությամբ Սիրիայում է գտնվում գրեթե 100 դիտորդ: Նախատեսվում է, որ նրանք բոլորը կլքեն Սիրիան առաիկա ժամերի ընթացքում:
Ներկայում նման մեղադրանքներով ստուգումներ են անցկացվում ևս 5 խոշոր եվրոպական` ABN Amro, Barclays, Credit Suisse, Lloyds և ING բանկերում:
«Ռուսներն իմացել են, որ այդ նավերում միայն ջուր չէ: Եղել են նաև ծանր հրթիռակիրներ, Թուրքիայում ու Ռումինիայում օդային բազաները բերվել էին մարտական պատրաստվածության: Ամերիկացիներն այդ ժամանակ (2008թ.-ի ռուս-վրացական պատերազմի օրերին) շատ վճռական էին տրամադրված»,- խոստովանել է նախագահը:
Միևնույն ժամանակ, Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում մարտերը կառավարական ուժերի և Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների միջև շարունակվում են: Կառավարական զորքերը գրոհայիններին դուրս են մղում Սեյֆ էդ Դաուլա շրջանից: Դա վերջինն է այն երեք շրջաններից, որոնք գտնվում էին գրոհայինների տիրապետության տակ:
Ըստ գործակալության` Շարաան աջակցություն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին:
Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաան լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Այս լուրը պաշտոնական Դամասկոսը դեռ չի հաստատել:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն` ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Չինչինյանը: Նա վիրահատության է ենթարկվել, վիճակը բարելավվում է: