ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկել է Սիրիայի նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևի օգտին։
Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։Բանաձևի նախագիծն արժանացել է Խորհրդի 15 անդամներից 14-ի հավանությանը․ Չինաստանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևը ներառում է նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խատտաբի անունը միջազգային պատժամիջոցների ցանկից հանելու որոշումը։
«Սիրիան իր երախտագիտությունն է հայտնում Միացյալ Նահանգներին և բարեկամ երկրներին Սիրիային և նրա ժողովրդին ցուցաբերած աջակցության համար», – հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Իբրահիմ Ալաբին նշել է, որ Դամասկոսը ողջունում է Անվտանգության խորհրդի բանաձևը և այն համարում է նոր Սիրիայի, նրա ժողովրդի և Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության հետ հարաբերություններում նրա անկեղծ ու կառուցողական մոտեցման նկատմամբ աճող վստահության վկայություն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Սիրիայի նախագահը նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

