Անհայտ անձինք ներխուժել են նաև Հալեպի մարոնիտ արքեպիսկոպոսի նստավայրն ու Մաարատ Նախման քրիստոնեական թանգարան: Ոչնչացվել են մի քանի սրբապատկեր ու հնագիտական արժեք ներկայացվող իրեր:
Նշենք, որ ավելի վաղ իրանական ոստիկանության տեղակալ Ահմեդրեզա Ռադան հայտարարել է, որ Գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովի 110 հազար ոստիկան:
Նեթանյահուն զգուշացրել է, որ «Հզբոլլահի» հարձակման դեպքում իսրայելական բանակը չի սահմանափակվի միայն խմբավորման հետ կապված կառույցներով. կհարձակվի նաև երկրի տրանսպորտային և էներգետիկ կառույցների վրա:
Հայաստանյան լրատվամիջոցները անդրադարձել էին Դավութօղլուի հայտարարությամ միայն մի մասին՝ ուշադրություն չդարձնելով հայտարարության մյուս՝ ոչ պակաս ուշագրավ մասը:
Պաղեստինցիները Գլխավոր ասամբլեայի` սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ կշարունակեն ձգտել, որ ինքնավարությունը ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնա: Այս մասին կիրակի հայտարարել է Պաղեստինի լիազորված մարմնի ղեկավար Մահմուդ Աբբասը իսրայելական «Մերեց» ձախ կուսակցության` Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) անդամ Զահավա Գալ-օնի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Պաղեստինցի ղեկավարը նշել է, որ ինքը կողմնակից է Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանը՝ խաղաղ գոյակցող […]
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ ՏԱՍՍ» գործակալությունը, Եգիպտոսի նախաձեռնությունը նպատակ ունի դուրս բերել Սիրիան ճգնաժամից և ենթադրում է բանակցային սեղանի շուրջ հավաքել ինչպես Ասադի դաշնակիցներին, այնպես էլ պաշտոնական Դամասկոսի հակառակորդներին:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել «մի քիչ փոխել» գազի հարցերի վերաբերյալ Ռուսաստանի ունեցած վերաբերմունքը:
Հորդանանը հայտարարել է, որ սիրիական հրթիռն ընկել է իրենց տարածքում, ինչը Հորդանանի ինքնիշխանության ոտնահարում է. տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Ֆարուք ալ Շարաան փախել է Հորդանան` միանալով ընդդիմությանը: Ապա հաղորդվել էր, որ Սիրիայի իշխանությունները փոխնախագահին տնային կալանքի տակ են պահում, որպեսզի չփախչի երկրից, ինչպես նախկին վարչապետը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Ահնեդ Դավութօղլուի արած այն հայտարարությունը, որով վերջինս Թուրքիայի ցանկությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպումները Ստամբուլում անցկացնելու կապակցությամբ:
Իրանն իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդին՝ Իսմայիլ Հանիեին, 120 այլ երկրների ներկայացուցիչների շարքում հրավիրել է մասնակցելու Թեհրանի կայանալիք Չմիացման երկրների շարժման գագաթաժողովին, հայտնում է Reuters-ը։ Գործակալությունը հայտնում է, որ այս քայլը կարող է լարվածություն ստեղծել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի և արևմտյան տերությունների միջև, որոնցից շատերը ՀԱՄԱՍ-ը հռչակել են ահաբեկչական: Հանիեն զեկավարում է Գազայի գոտում ՀԱՄԱՍ-ի մասնաճյուղը: […]
Ապստամբները թույլ չեն տալիս օգնություն հասցնել նրանց և կրակ են բացում փախստակաների վրա ամեն անգամ, երբ նրանք հեռանալու փորձ են անում:
«Մենք բոլորս պատասխանատվություն ունենք՝ սատարելու Սիրիային և թույլ չտալու, որպեսզի դիմադրության նոր ճակատ ստեղծվի»,- Fars լրատվական գործակալությանը ասել է պաշտոնյան:
Թունիսի, Հորդանանի, Իրաքի և արաբական այլ երկրների իսլամիստ ծայրահեղականները Սիրիայում պայքարում են նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Ըստ նրանց՝ «The Front en-Nusra»-ի կազմում, որը կապ ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ, ներգրավված են սալաֆիթներ՝ Թունսից:
Հիշեցնենք, որ Իրանը մեղադրում է Ադրբեջանին, որ վերջինս նավթն արդյունահանում է հնացած սարքավորումներով, ինչի արդյունքում աղտոտվում է ծովը: Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ İRNA իրանական գործակալության, բողոք կներկայացնի համապատասխան մարմիններին, որպեսզի ստիպի Ադրբեջանին տուգանք վճարել՝ Կասպից ծովն ախտոտելու համար:
Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայությունը, Ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, հաշվի առնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, նախագահին խորհուրդ են տվել չմասնակցել այդ համերգին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպել է ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի նորանշանակ, հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի հետ, որն այս պաշտոնը կզբաղեցնի սեպտեմբերի 1-ին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին Վ. Լահյուին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն ու դրա ընդլայնմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀ պաշտպանական բարեփոխումներին աջակցությանն առնչվող հարցեր: Կողմերը անդրադարձ են կատարել նաեւ Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներին:
Հիլարի Քլինթոնի ուղերձը հասցեագրված էր Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ամրուին` կապված թերակղզու շրջանում եգիպտական ավիացիոն և տանկային ստորաբաժանումների տեղակայման հետ:
Ըստ նրա՝ մասնավորապես՝ տնտեսական հենքի վրա իրականացված լայնածավալ համագործակցությունները Հայաստանի համար նպաստավոր կդառնան: «Այս առումով մենք գտնում ենք, որ պետք է գտնենք բոլոր եզրերը՝ կայուն տնտեսություն ունենալու համար»,- ասաց Էնֆիաջյանը:
«Ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ռուսաստանի չեչեն քաղաքացիները չեն մասնակցում ռազմական գործողություններին Սիրիայում, որ կողմից էլ լինի: Արևմտյան ԶԼՄ-ների կողմից տարածվող և, ցավոք, ռուսական որոշ հրատարակությունների կողմից խրախուսվող լուրերը տարածվում են այն նպատակով, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե հակամարտությանը մասնակցում են ՌԴ քաղաքացիներ»,- ասել է Կադիրովը:
Խորհուրդն իր հայտարարության մեջ «որոշ հայորդիների» մեղադրել է «Ասադի ուժերի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու», «ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու» համար
«Մեր հանդիպման ամենակարևոր արդյունքը դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրների ռազմական օբյեկտների տեղակայման հարցերի վերաբերյալ կայացված համաձայնությունը: Այժմ երրորդ երկրի ռազմական բազան ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղակայելու համար անհրաժեշտ կլինի ստանալ կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը:
Բրիտանիայի վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է Քաթարի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ աշխատելու անհրաժեշտությունը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին:
Համապատասխան որոշումը կայացվել է հանդիպմանը, որին մասնակցել են երկրի պաշտպանության նախարարության ու ՆԳՆ-ի աշխատակիցները, ինչպես նաև ցուցարարների ներկայացուցիչները:
«Reuters» լրատվական գործակալությունն օգոստոսի 21-ին հրապարակել էր մի հոդված` «Իրանը հույս ունի Հայաստանի միջոցով շրջանցել բանկային պատժամիջոցները» վերնագրով, որտեղ մասնավորապես նշվում է, թե Իրանը հետաքրքրություն է ցուցաբերում հարևան Հայաստանի հանդեպ այն ժամանակահատվածում, երբ արևմտյան պետությունները և հետախուզական ծառայություններն ուժեղացնում են Թեհրանի շրջափակումը` փորձելով խեղդել երկրի միջուկային ծրագրերը:
Թեև Տրիպոլի քաղաքում հայկական համայնքը շատ փոքր է, իսկ քաղաքը մոտ 100 կմ հեռավորության վրա է գտնվում Բեյրութից, սակայն հայկական համայնքի ներկայացուցիչներն անհանգստացած են, մարդիկ՝ վախեցած:
Եգիպտական զորքերի ներկայությունը Սինայում կանոնակարգվել է 1979 թ. ձեռք բերված քեմփդևիդյան խաղաղության համաձայնագրով:
«Ներկայում Հայաստանը քննարկում է այս հարցը»,- ասել է Առաքելյանը` հավելելով, որ որոշ հարցեր լուծելուց հետո հյուպատոսությունը կբացվի:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: