Կրեմլը հերքել է այն լուրերը, թե Պուտինը կորցրել է վստահությունը Լավրովի նկատմամբ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան և ուկրաինական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իբր, կորցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի բարեհաճությունը։
«Այս հաղորդագրություններում իրականությանը համապատասխանող ոչինչ չկա»,- ասել է նա՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ տրված հարցին։
Պեսկովը ընդգծել է, որ չկա որևէ հիմք կարծելու, որ արտգործնախարարի նկատմամբ վստահությունը կորել է։
Այս լրատվամիջոցների հաղորդագրություններն առաջացել են նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահի հանդիպմանը Լավրովի բացակայությունից։

