
Թուրքիան պետք է անցում կատարի կառավարման նախագահական համակարգի. Էրդողան

Թուրքական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարի նախագահական ուղիղ կառավարմանը:
Էրդողանի խոսքերով՝ նախագահական ուղիղ կառավարումը կարող է օգտակար լինել Թուրքիայի հետագա զարգացման համար. «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարի նախագահական ուղիղ կառավարմանը: Այդ հարցը բարձրացվելու է նախագահական ընտրությունների անցկացումից անմիջապես անց»:
Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր 2-րդ փուլը՝ օգոստոսի 24-ին: