Բաժիններ՝

Թրամփը չի պատասխանել Աբրահամի համաձայնագրերին Սիրիայի միանալու վերաբերյալ հարցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափեց Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող Աբրահամյան համաձայնագրերին Սիրիայի հնարավոր միանալու վերաբերյալ հարցին ուղիղ պատասխան տալուց։

Նոյեմբերի 6-ին Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ լրագրողները Թրամփին հարցրին, թե արդյոք նա մտադիր է քննարկել Արաբական Հանրապետության Աբրահամյան համաձայնագրերին միանալու հնարավորությունը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը նոյեմբերի 10-ին կժամանի Վաշինգտոն։

«Դե, մենք կհանդիպենք։ Կարծում եմ՝ նա լավ աշխատանք է կատարում»,-ասել է Թրամփը՝ կարծիք հայտնելով, որ ինքը «շատ լավ է շփվում» ալ-Շարաայի հետ։

«Սիրիայի հարցում հսկայական առաջընթաց է գրանցվել»,-ընդգծել է նա։

Սեպտեմբերին ալ-Շարաան հայտարարեց, որ Սիրիան շուտով կարող է անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ։ Սակայն նա ընդգծեց, որ նման քայլը չի ​​նշանակում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս