
Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են մոտ մեկ քառորդով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանի պետբյուջեի պաշտպանական ծախսերը կազմել են 154.2 միլիոն մանաթ (1 մանաթը մոտավոր հավասար է 1 եվրոյի): Դա 24.5 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Այս մասին նշված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում այսօր տեղ գտած հայտարարությունում: Ընթացիկ տարվա առաջին կեսին Ադրբեջանի բյուջեի եկամուտները կազմել են 11.537,4 միլիիոն մանաթ (2.5 տոկոսանոց աճ), իսկ ծախսերը՝ 9913.1 միլիոն մանաթ (1 տոկոսանոց աճ):